Դեբետային քարտեր Հայաստանում

Համեմատե՛ք Հայաստանի բոլոր բանկերի դեբետային քարտերը՝ ամենահարմարն ընտրելու համար։ 20.03.2026 թվականի դրությամբ հասանելի է 0 տեսակի քարտ։ պարզ քարտ՝ ամենօրյա վճարումների համար կամ առավելություններով, ակցիաներով կամ մինչև 5% քեշբեքով տարբերակ։

  • Ցանկանում եմ քարտ

Ձեր չափանիշներին համապատասխանող քարտեզներ չեն գտնվել

Խնդրում ենք փոխել որոնման պարամետրերը:

Դեբետային քարտեր Հայաստանում․ նկարագրություն և խորհուրդներ

Ինչ՞ է դեբետային քարտը, և ինչու՞ է այն անհրաժեշտ

Դեբետային քարտը բանկային քարտ է, որի միջոցով դուք կարող եք կատարել անկանխիկ գնումներ, վճարումներ և այլ ֆինանսական փոխանցումներ:

Դեբետային քարտը կապված է հաշվեհամարի հետ, որտեղ պահվում են ձեր միջոցները: Դրա միջոցով դուք կարող եք գումար կանխիկացնել բանկոմատներից կամ վճարել ապրանքների և ծառայությունների համար՝չգերազանցելով հաշվի մնացորդը:

Ի տարբերություն քարտի, հաշվեհամարը չունի ժամկետ: Երբ քարտի ժամկետը լրանում է, այն վերաթողարկվում է․ հաշվեհամարը մնում է անփոփոխ, բայց քարտի տվյալները թարմացվում են:

Ինչպիսի՞ դեբետային քարտեր են լինում

Հայաստանում տարբերում են պլաստիկ և թվային դեբետային քարտեր: Թվային քարտն առանց ֆիզիկական կրիչի քարտ է: Այն ունի նույն գործառույթները, ինչ պլաստիկ քարտը:

Պլաստիկ քարտերը կարող են լինել անվանական (անհատականացված) և ոչ անվանական (չանհատականացված)։ Ոչ անվանական դեբետային քարտերը հարմար են, եթե անհրաժեշտ է այն ստանալ շատ արագ, քանի որ դրանք չեն պարունակում ձեր անձնական տվյալները: Սակայն հաշվի՛ առեք , որ ոչ անհատական բանկային քարտերով ծառայությունների և վճարումների համար կան սահմանափակումներ: Անվանական քարտերը չունեն նման սահմանափակումներ:

Հայաստանի բանկերը առաջարկում են հետևյալ տեսակի քարտեր՝

  • Ուսանողական քարտ․  

    նախատեսված է կրթաթոշակի փոխանցման համար և չի տարբերվում սովորական բանկային քարտից: Ընդ որում, այս քարտը կարող է ունենալ տարբեր արտոնություններ ուսանողների համար:

  • Աշխատավարձային քարտ․  

    նախատեսված է աշխատավարձի փոխանցման համար և տրվում է բանկի և Ձեր աշխատավայրը հանդիսացող կազմակերպության միջև կնքվող պայմանագրով: Հայաստանում որոշ բանկեր աշխատավարձային հաճախորդներին առաջարկում են տարբեր զեղչեր ֆինանսական ծառայությունների համար:

  • Թոշակային քարտ․  

    նախատեսված է կենսաթոշակային և այլ սոցիալական վճարների համար: Հաճախ Հայաստանի բանկերն առաջարկում են թոշակային քարտեր՝ առանց տարեկան սպասարկման վճարի:

  • Բազմարժութային քարտ․  

    տարբեր արժույթային հաշիվներով բանկային քարտ է: Այն հարմար է, եթե ձեր դրամական միջոցները միայն մեկ արժույթով չեն: Բազմարժութային քարտերը թույլ են տալիս խուսափել փոխարկման միջնորդավճարներից գործարքներ կատարելու ժամանակ, ինչպես նաև պաշտպանում են ձեր միջոցները տարադրամի փոխարժեքի տատանումներից: Այն հարմար է միջազգային գործարքներ կատարելու համար, օրինակ՝ օտարերկրյա կայքերում գնումներ կատարելու կամ ճանապարհորդելու համար:

Ի՞նչ է քարտի վճարային համակարգը

Բանկային քարտը կապված է որոշակի վճարային համակարգի հետ: Հայաստանում բանկերն առաջարկում են քարտեր հետևյալ վճարային համակարգերով՝ ArCa, Visa, MasterCard, American Express, UnionPay և Diners Club:

Բանկային քարտերը բաժանվում են երեք դասի՝ ստանդարտ, ոսկյա և պրեմիում: Յուրաքանչյուր դաս տարբերվում է գործառույթների և լրացուցիչ արտոնությունների փաթեթով, որոնք դուք ստանում եք: Պրեմիում դասի քարտապաններին Հայաստանի բանկերն առաջարկում են արտոնություններ ինչպիսիք են՝ զեղչեր բանկային ծառայությունների համար, օդանավակայանի բիզնես սրահներ մուտք գործելու հնարավորություն և այլն:

Ինչպե՞ս ձևակերպել դեբետային քարտ Հայաստանում

Հայաստանում դեբետային քարտ ստանալու համար դուք պետք է այցելեք բանկի մասնաճյուղ՝ ունենալով անձը հաստատող փաստաթուղթ և սոցիալական քարտ: Երբեմն կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր: Օրինակ՝ աշխատավարձի քարտ ստանալու համար Հայաստանում պահանջվում է աշխատանքային պայմանագիր և եկամուտը հաստատող փաստաթուղթ:

Ինչպե՞ս փակել դեբետային քարտը

Շատ կարևոր է ճիշտ փակել դեբետային քարտը․ պարզապես դրա արգելափակումը բավարար չէ: Եթե դուք չեք օգտագործում ձեր բանկային քարտը, բայց այն չեք փակել, ապա բանկը շարունակելու է գանձել քարտի տարեկան սպասարկման վճարը: Այդ իսկ պատճատով լրացուցիչ ծախսերից խուսափելու համար անհրաժեշտ է դիմել բանկ և ներկայացնել քարտն ու քարտային հաշիվը փակելու դիմում։