Հայաստանի կին ձեռներեցները կստանան խոշոր դրամաշնորհներ․ մեկնարկում է She's Next նախաձեռնության 3-րդ փուլը

Հրապարակման ամսաթիվ: 12.01.2026 12:00
1.7k
Հայաստանի կին ձեռներեցները կստանան խոշոր դրամաշնորհներ․ մեկնարկում է She's Next նախաձեռնության 3-րդ փուլը

Թվային վճարումների ոլորտի համաշխարհային առաջատար Visa ընկերությունը հայտարարում է Հայաստանում «She's Next, Empowered by Visa» գլոբալ նախաձեռնության երրորդ ալիքի մեկնարկի մասին: Ծրագիրն իրականացվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հետ համագործակցությամբ և Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) աջակցությամբ, որը հանդիսանում է նախաձեռնության գործառնական գործընկերը Հայաստանում:


Մրցույթի նոր ձևաչափը և ժամկետները


Այս տարի նախագիծն առաջին անգամ կանցկացվի դինամիկ մրցույթի՝ Elevator Pitch ձևաչափով: Սա թույլ կտա մասնակիցներին սեղմ ժամկետում վստահ ներկայացնել իրենց բիզնես գաղափարները, ինչը վճռորոշ հմտություն է ներդրումների և նոր գործընկերների ներգրավման համար:

Հայտերի ընդունումը մեկնարկում է այսօր՝ 2026թ. հունվարի 12-ին, և կտևի մինչև հունվարի 31-ը: Մասնակցության հնարավորություն ունեն Հայաստանի բոլոր մարզերի այն կին ձեռներեցները, որոնք տիրապետում են բիզնեսի առնվազն 51%-ին և ունեն մեկ տարուց ավելի գործունեության փորձ:


Ուսուցում և մրցանակային ֆոնդ


Անկախ ժյուրիի կողմից ընտրված լավագույն 10 մասնակիցները կանցնեն ՎԶԵԲ-ի կազմակերպած համապարփակ դասընթացները՝ խորացնելով գործնական հմտությունները ֆինանսների, մարքեթինգի և փիչինգի ոլորտներում:


Մրցույթի ավարտին կընտրվեն երեք հաղթողներ, որոնք կստանան զարգացման դրամաշնորհներ հետևյալ չափերով`


  1. 1-ին տեղ՝ 2 000 000 դրամ
  2. 2-րդ տեղ՝ 1 800 000 դրամ
  3. 3-րդ տեղ՝ 1 600 000 դրամ


Հետաքրքրված թեկնածուները կարող են ծանոթանալ կանոններին և լրացնել առցանց դիմումը մինչև հունվարի 31-ը:


Աղբյուրը՝ Banks.am

Երևանում առաջին անգամ կանցկացվի Customer Experience-ին նվիրված միջազգային համաժողով
16.03.2026
967

Երևանում առաջին անգամ կանցկացվի Customer Experience-ին նվիրված միջազգային համաժողով

Քննչական կոմիտեն նախազգուշացնում է ինտերնետային խարդախության նոր սխեմաների մասին
13.03.2026
1.1k

Քննչական կոմիտեն նախազգուշացնում է ինտերնետային խարդախության նոր սխեմաների մասին

AFM-ի թիմը վերլուծել է՝ ինչպես է ESG-ի ներդրումը փոխում Հայաստանի ֆինանսական համակարգն ըստ ԿԲ-ի հաշվետվության
12.03.2026
1.1k

AFM-ի թիմը վերլուծել է՝ ինչպես է ESG-ի ներդրումը փոխում Հայաստանի ֆինանսական համակարգն ըստ ԿԲ-ի հաշվետվության

Հայաստանում կգործարկվի ֆինանսական գործարքների ինքնասահմանափակման նոր գործիք
11.03.2026
1.2k

Հայաստանում կգործարկվի ֆինանսական գործարքների ինքնասահմանափակման նոր գործիք

ՀՀ ԿԲ-ն հայտարարել է ֆինանսական ծառայությունների ինքնասահմանափակման գործիքների ներդրման մասին։ Նոր կարգավորումը ուժի մեջ կմտնի 2026 թվականի հուլիսի 1-ից։Նոր մեխանիզմը սպառողներին հնարավորություն կտա մեկ հպումով արգելափակել առցանց ֆինանսական գործառնությունները, որոնք...
Մեկնարկել է «Zartir Fellowship» ինկուբացիոն ծրագրի հայտերի ընդունումը
10.03.2026
1.1k

Մեկնարկել է «Zartir Fellowship» ինկուբացիոն ծրագրի հայտերի ընդունումը

Մեկնարկել է «Zartir Fellowship» մեկամյա ինկուբացիոն ծրագրի 8-րդ շրջափուլի հայտերի ընդունումը։ Ծրագիրն իրականացվում է Impact Hub Yerevan-ի կողմից՝ Whitt Family Foundation-ի ֆինանսավորմամբ։Ծրագրի նպատակն է աջակցել սոցիալական ձեռներեցներին, հետազոտողներին և կազմակերպություններին,...
Կենսաթոշակների բարձրացումը կավելացնի բյուջեի ծանրաբեռնվածությունը. Ֆինանսների նախըարարությունը զգուշացնում է ռիսկերի մասին
09.03.2026
1.2k

Կենսաթոշակների բարձրացումը կավելացնի բյուջեի ծանրաբեռնվածությունը. Ֆինանսների նախըարարությունը զգուշացնում է ռիսկերի մասին

Հայաստանի կառավարությունը հաստատել է 2026 թ․ ապրիլի 1-ից կենսաթոշակների և սոցիալական նպաստների բարձրացման մասին որոշումը։ Սակայն երկրի ֆինանսների նախարարությունը այս նախաձեռնությունը համարում է պոտենցիալ ռիսկային պետական ֆինանսների կայունության համար։Ինչպես նշվում...