Դրամական փոխանցումների ներհոսքը Հայաստան 2025 թվականին աճել է մինչև 5,98 մլրդ դոլար

Հրապարակման ամսաթիվ: 10.02.2026 12:30
1.4k
Դրամական փոխանցումների ներհոսքը Հայաստան 2025 թվականին աճել է մինչև 5,98 մլրդ դոլար

2025 թ. դրամական փոխանցումների ծավալը դեպի Հայաստան աճել է։ Ըստ հունվար-դեկտեմբեր ամիսների արդյունքներ՝ երկիր միջոցների համախառն ներհոսքը կազմել է 5,98 մլրդ դոլար, ընդ որում բոլոր փոխանցումների շուրջ 65%-ը ստացվել է Ռուսաստանից։

ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների համաձայն՝ մասնավոր փոխանցումների զուտ ներհոսքը 2025 թվականին աճել է 8,6%-ով՝ գերազանցելով 1,6 մլրդ դոլարը։ Համեմատության համար նշենք, որ 2024 թվականին այս ցուցանիշով գրանցվել էր 9% անկում։


Ոչ առևտրային բնույթի փոխանցումների մասով տարեկան դինամիկան էլ ավելի զգալի է փոխվել. 2024 թվականի 35% անկումից հետո 2025-ին արձանագրվել է 25% աճ, իսկ դրանց զուտ ծավալը հասել է 714,1 մլն դոլարի։ Նման փոխանցումների մասնաբաժինը ընդհանուր զուտ ներհոսքում 38%-ից աճել է մինչև 44%, թեև այն մնում է ցածր 2022–2023 թթ․ մակարդակից։


Հոսքերի ընդհանուր դինամիկան՝

  1. Փոխանցումների ներհոսքը տարվա կտրվածքով աճել է 2,4%-ով
  2. Միջոցների արտահոսքը դանդաղել է՝ 7% աճից հասնելով գրեթե զրոյական մակարդակի՝ 0,3%


Արդյունքում 2025 թվականի համար․

  1. ընդհանուր ներհոսքը կազմել է 5,98 մլրդ դոլար, ներառյալ 1,2 մլրդ դոլարի ոչ առևտրային փոխանցումները,
  2. ընդհանուր արտահոսքը՝ 4,3 մլրդ դոլար, որից 452,8 մլն դոլարը բաժին է ընկել ոչ առևտրային գործառնություններին։


Ընդ որում, ոչ առևտրային փոխանցումների ներհոսքը 23% անկումից անցում է կատարել 15% աճի, իսկ արտահոսքի տեմպերն արագացել են 1%-ից մինչև 3%։


Ռուսաստանից 2025 թվականին Հայաստան է մուտք գործել 3,9 մլրդ դոլար, մինչդեռ հակառակ ուղղությամբ միջոցների արտահոսքը կազմել է 749,9 մլն դոլար։

Երևանում առաջին անգամ կանցկացվի Customer Experience-ին նվիրված միջազգային համաժողով
16.03.2026
967

Երևանում առաջին անգամ կանցկացվի Customer Experience-ին նվիրված միջազգային համաժողով

Քննչական կոմիտեն նախազգուշացնում է ինտերնետային խարդախության նոր սխեմաների մասին
13.03.2026
1.1k

Քննչական կոմիտեն նախազգուշացնում է ինտերնետային խարդախության նոր սխեմաների մասին

AFM-ի թիմը վերլուծել է՝ ինչպես է ESG-ի ներդրումը փոխում Հայաստանի ֆինանսական համակարգն ըստ ԿԲ-ի հաշվետվության
12.03.2026
1.1k

AFM-ի թիմը վերլուծել է՝ ինչպես է ESG-ի ներդրումը փոխում Հայաստանի ֆինանսական համակարգն ըստ ԿԲ-ի հաշվետվության

Հայաստանում կգործարկվի ֆինանսական գործարքների ինքնասահմանափակման նոր գործիք
11.03.2026
1.2k

Հայաստանում կգործարկվի ֆինանսական գործարքների ինքնասահմանափակման նոր գործիք

ՀՀ ԿԲ-ն հայտարարել է ֆինանսական ծառայությունների ինքնասահմանափակման գործիքների ներդրման մասին։ Նոր կարգավորումը ուժի մեջ կմտնի 2026 թվականի հուլիսի 1-ից։Նոր մեխանիզմը սպառողներին հնարավորություն կտա մեկ հպումով արգելափակել առցանց ֆինանսական գործառնությունները, որոնք...
Մեկնարկել է «Zartir Fellowship» ինկուբացիոն ծրագրի հայտերի ընդունումը
10.03.2026
1.1k

Մեկնարկել է «Zartir Fellowship» ինկուբացիոն ծրագրի հայտերի ընդունումը

Մեկնարկել է «Zartir Fellowship» մեկամյա ինկուբացիոն ծրագրի 8-րդ շրջափուլի հայտերի ընդունումը։ Ծրագիրն իրականացվում է Impact Hub Yerevan-ի կողմից՝ Whitt Family Foundation-ի ֆինանսավորմամբ։Ծրագրի նպատակն է աջակցել սոցիալական ձեռներեցներին, հետազոտողներին և կազմակերպություններին,...
Կենսաթոշակների բարձրացումը կավելացնի բյուջեի ծանրաբեռնվածությունը. Ֆինանսների նախըարարությունը զգուշացնում է ռիսկերի մասին
09.03.2026
1.2k

Կենսաթոշակների բարձրացումը կավելացնի բյուջեի ծանրաբեռնվածությունը. Ֆինանսների նախըարարությունը զգուշացնում է ռիսկերի մասին

Հայաստանի կառավարությունը հաստատել է 2026 թ․ ապրիլի 1-ից կենսաթոշակների և սոցիալական նպաստների բարձրացման մասին որոշումը։ Սակայն երկրի ֆինանսների նախարարությունը այս նախաձեռնությունը համարում է պոտենցիալ ռիսկային պետական ֆինանսների կայունության համար։Ինչպես նշվում...