Mastercard-ը և IDBank-ը մեկնարկում են մրցույթ՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ մեկնելու հնարավորությամբ. մինչև 2026թ. մարտի 31-ը

Հրապարակման ամսաթիվ: 27.03.2026 19:10
1.1k
Mastercard-ը և IDBank-ը մեկնարկում են մրցույթ՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ մեկնելու հնարավորությամբ. մինչև 2026թ. մարտի 31-ը

Ակցիան գործում է մինչև 2026 թվականի մարտի 31-ը:


Mastercard-ը IDBank-ի հետ համատեղ մրցույթ է անցկացնում Mastercard քարտապան ծնողների համար։ Նկարեք տեսանյութ, թե ինչպես է ձեր երեխան մեկնաբանում Չեմպիոնների լիգայի խաղը, և նա կարող է հայտնվել դաշտում ֆուտբոլային լեգենդի հետ Բուդապեշտում կայանալիք եզրափակչի ժամանակ:


Ո՞ւմ համար է

IDBank-ի Mastercard քարտապանների համար, ովքեր ունեն 7-9 տարեկան երեխաներ (հասակը՝ 105–135 սմ):


Ինչպե՞ս մասնակցել

Բաժանորդագրվե՛ք Instagram-ում @mastercard_armenia էջին, նկարահանե՛ք մինչև 30 վայրկյան տևողությամբ տեսանյութ երեխայի մասնակցությամբ, հրապարակե՛ք այն՝ նշելով @mastercard_armenia էջը և #priceless հեշթեգը:

Մրցույթի արդյունքները կամփոփվեն մինչև 2026թ. ապրիի 10-ը:


Գլխավոր մրցանակն է՝ ուղևորություն դեպի Բուդապեշտ՝ ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի եզրափակչին՝ երկու անձի համար (ավիատոմսեր, 2 գիշեր հյուրանոցում, խաղի տոմսեր): Մրցանակը գումարով չի փոխարինվում:


Կարևոր է՝ Instagram-ի էջը պետք է լինի բաց: Տեսանյութը չպետք է պարունակի արհեստական բանականության տարրեր: Վիզայի հետ կապված ծախսերը չեն փոխհատուցվում: